Ապագա բժիշկ (1265-66) 8-9.2012 Մայիս
Երազիր, որ իրականանա...
Աշխարհի ամենահեղինակավոր գիտահետազոտական կենտրոններում աշխատող հոգեբանները, ուսումնասիրելով մարդկային հոգեբանությունը և դրա անմիջական կապը տարվա եղանակների և օրերի հետ, եկել են համոզման, որ տարվա մեջ կա մի օր, որը կարելի է համարել երազանքների իրականացման օր:
Այդ օրը պետք է լինի արևոտ, պայծառ, տաք,օդը պիտի լցված լինի թարմությամբ ու ոգևորող աշխուժություն պետք է տիրի շրջապատող բնության մեջ: Չգուշակեցի՞ք, թե որ օրն է: Դա երազանքների իրականացման օրն է` մայիսի 2-ը: Համոզված եմ, որ հենց այդ օրը իրականանում են բոլոր նվիրական երազանքները, աշխարհում միլիոնավոր մարդիկ հայացքները ուղղում են երկինք ու պահում իրենց երազանքը: Իսկ գիտե՞ք, թե ինչ է երազանքը: Երազանքը... Մի զույգ բարի աչքեր, որ նայում են աստղային երկնքին, երկու ձեռքեր, որ պարզվում են երկինք, ինչ-որ ակնկալիքով, իսկ ավելի ճիշտ` երազանքը աստղերն են, որ փայլում են երկնքում և երբեք հասանելի չեն:
Իսկ գիտե՞ք, թե ո՞րն է տարբերությունը երազանքի և նպատակի միջև: Նպատակներ դնում ենք մեր դեմ և պարտավոր ենք իրականացնել, որովհետև դրանք մեր ուժերի սահմանում են, իսկ երազանքները կարող են այդպես էլ չիրականանալ, որովհետև երազանքները իրականացնում ենք ոչ թե մենք, այլ մեր ճակատագիրը: Իսկ ամենամեծ տարբերությունը նպատակի և երազանքի միջև այն է, որ նպատակը ունի երկու բևեռ` չար և բարի, վնասող և նպաստող, մինչդեռ երազանքը հենց ներդաշնակությունն է, ոչ մեկի երազանքը չի կարող վնասել մեկ ուրիշին, որովհետև նպատակը երբեմն կարող է ամպրոպաբեր թուխպերի պես մթությամբ պատել երկինքը, մինչդեռ երազանքները փոքրիկ, սպիտակ ամպիկներ են, որ միայն գեղեցկացնում են երկինքը:
Ինչի՞ մասին են մարդիկ ամենից հաճախ երազում, գուցե մեծ հարստությա՞ն, համբավի՞ կամ սիրո՞: Իմ կարծիքով դրանք ոչ թե երազանքներ, այլ նպատակներ են, որոնք իրականացնելու համար անհրաժեշտ է միայն շատ աշխատել: Իրական երազանքներ են աղետներից ու պատերազմներից խուսափելը, կրկին տեսնելը հարազատին, ում կորցրել ենք, պատկերացրեք, ինչ մեծ երազանք է` մի օր արթնանալ ու հասկանալ, որ լիարժեք երջանիկ ենք:
Աշխարհում ապրում են միլիոնավոր մարդիկ, նրանք բոլորը երազում են, ուրեմն աշխարհում երազանքներն էլ շատ են : Երազանքները միայն բարի են լինում, ուրեմն կարելի է ասել, որ մեր աշխարհը դեռ լի է բարությամբ:
02.05.2012 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ